Երկու թշնամիներ լողում էին մեկ նավի մեջ: Որպեսզի մեկը մյուսից հեռու լինեին մեկը տեղավորվեց ետևի մասում՝ մյուսը դիմացի , այդպես էլ նրանք նստեցին: Սարսափելի փոթորիկ բարձրացավ, և նավը շրջվեց: Նա, ով նստել էր ետևի մասում հարցրեց նավավարին, թե նավի որ մասը ավելի շուտ կխորտակվի:
-Դիմացի,- պատասխանեց նավավարը:
Այդ ժամանակ նա ասաց.
-Դե այդ դեպքում իմ կյանքը ափսոս չէ, միայն թե տեսնեմ, ինչպես է իմ թշնամին ինձանից շուտ խեղդվում:
Այդպես էլ մարդիկ հարազատների հանդեպ նախանձից չեն վախենում տառապել, միայն թե տեսնեն ինչպես են տառապում նրանք:
Թարգմանությունը՝ Միքայել Առաքելյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_5051