Հիվանդանոցում՝ մի հիվանդասենյակում երկու ծանր հիվանդ էին պառկած: Մեկը պատուհանի մոտ էր պառկած, իսկ մյուսի մահճակալը դռանմոտ էր:
-Ի՞նչ է պատուհանից երևում , — մի անգամ հարցրեց դռան մոտ պառկած հիվանդը:
-Օ~ ,- պայծառացավ առաջինը ,- տեսնում եմ երկինք, ամպեր, որոնք հիշեցնում են փոքրիկ կենդանիներ, լիճ, և հեռվում՝ անտառ:
Ամեն օր պատուհանի մոտ պառկած հիվանդը պատմում էր իր հարևանին, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ: Նա տեսնում էր նավակ, ձկնորսներ, ափի մոտ խաղացող երեխաներ, միմյանց ձեռքերը բռնած և փայլուն աչքերերով եիտասարդ սիրեցյալներ:
Երբ պատուհանի մոտ պառկած հիվանդը հետևում էր այդ զարմանալի իրադարձություններին, հարևանին տանջում էր զայրույթը. «Անարդար է ,- մտածում էր նա ,-նրան ի՞նչ արժանիքների համար են տեղավորել պատուհանի մոտ, իսկ ես կարողանում եմ տեսնել միայն կլպված ներկով մի դուռ, մինչդեռ նա հիանում է պատուհանից բացված տեսարանով»:
Մի անգամ, պատուհանի մոտ պառկած հիվանդի մոտ ուժեղ հազ սկսվեց, նա խեղդվում էր: Նա փորձում էր ձգվել բուժքրոջը կանչող կոճակին հասնելու համար, սակայն ուժ չուներ, քանի որ հազից ցնցվում էր: Հարևանը հետևում էր տեղի ունեցածին: Նրան ոչինչ չէր խանգարում իր կոճակը սեղմել, բայց նա դա չարեց:
Որոշ ժամանակ անց՝ առաջին հիվանդը մեռավ:
Երբ նրան տարան, հարևանը խնդրեց բուժքրոջը, որ իրեն տեղավորեն պատուհանի մոտ: Բուժքույրը կատարեց հիվանդի խնդրանքը, օգնեց նրան պառկել հակառակ կողմի մահճակալին և, համոզվելով, որ հիվանդին հարմար է, ուզում էր գնալ: Հանկարծ նրան կանգնեցրեց հիվանդի զարմացած գոչյունը.
-Բայց ինչպե՞ս: Այս պատուհանից երևում է խուլ, մոխրագույն պատ: Բայց նա, ով մահացավ, ինձ պատմում էր, որ տեսնում էր անտառ, լիճ, ամպեր, մարդկանց…: Ինչպե՞ս կարող էր նա այս բոլորը տեսնել այս պատուհանից:
Բուժքույրը թախծոտ ժպտաց.
-Նա ընդհանրապես ոչինչ չէր կարող տեսնել, ձեր հանգուցյալ հարևանը կույր էր:
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1284