Մովսես Մենդելսոնը՝ հանրահայտ գերմանացի կոմպոզիտորի պապիկը, հեռու էր գեղեցկությունից: Բացի կարճ հասակից, նրա տեսքը փչացնում էր նաև գրոտենյան սապատը:
Մի անգամ նա հյուրընկալվել էր Համբուրգի վաճառականի կողմից, որն ուներ հմայիչ աղջիկ՝ Ֆրումտյո անունով: Մովսեսը անհույս սիրահարվեց այդ աղջկան, սակայն նրա տգեղ տեսքը Ֆրումտյոի մոտ զզվանք էր առաջացնում: Երբ եկավ հեռանալու ժամանակը, Մովսեսը հավաքեց իր խիզախությունը և բարձրացավ նրա սենյակ, որպեսզի վերջին անգամ հնարավորություն ունենա շփվել սիրելիի հետ: Նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակը, բայց համառորեն հրաժարվում էր նայել Մովսեսին, ինչը ցավ էր պատճառում վերջինիս: Մի քանի անհաջող փորձերից հետո Մովսեսը երկչոտաբար հարցրեց.
-Ասացեք խնդրեմ, դուք հավատո՞ւմ եք, որ ամուսնությունները կատարվում են երկնքում:
-Այո,- ասաց աղջիկը՝ շարունակելով նայել գետնին:
-Իսկ դո՞ւք:
-Ես էլ եմ հավատում,- պատասխանեց նա:
-Գիտեք, ամեն անգամ, երբ տղան ծնվում է, Աստվածը երկնքում հայտարարում է նրան, թե ինչ աղջկա հետ է ամուսնանալու: Երբ ես ծնվեցի, ինձ նույնպես ցույց տվեցին իմ ապագա կնոջը, բայց նաև Աստվածն ավելացրեց. «Քո կինը կունենա սապատ»: Եվ այստեղ ես բացականչեցի. «Օ, ոչ Աստված, սապատով կինը աղետալի դեպք է: Աղոթում եմ, տուր այդ սապատը ինձ, իսկ նա թող լինի գեղեցկուհի»:
Այստեղ Ֆրումտյեն առաջին անգամ բարձրացրեց աչքերը, նրա հոգու խորքում շարժվեց մի անորոշ հիշողություն: Նա մեկնեց իր ձեռքը Մենդելսոնին, իսկ ավելի ուշ դարձավ նրա համար սիրելի և հավատարիմ կին:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9178
Նկարի աղբյուր՝ terapialubvi.com
3 ответ. на "Իրական սեր"