Կեսարն ուներ միայն մեկը, ում ինքը հավատում էր՝ իր բժիշկը: Եթե նա հիվանդանում էր, դեղերը ընդունում էր միայն անձամբ բժշկի ձեռքից.
Մի անգամ, երբ Կեսարը իրեն վատ էր զգում, նա ստացավ անանուն գրություն. «Վախեցիր ամենամոտիկ ընկերոջից՝ քո բժիշկից: Նա ցանկանում է քեզ թունավորել»:
Որոշ ժամանակ անց եկավ բժիշկը և Կեսարին հանձնեց դեղը: Նա տվեց ընկերոջը ստացած գրությունը և մինչև մյուսը կարդում էր, մինչև վերջին կաթիլը խմեց բուժիչ նյութը:
Ընկերը սարսափահար քարացավ.
-Տեր իմ, ինչպե՞ս կարող էիր խմել իմ տվածը, այդ գրությունը կարդալուց հետո:
Կեսարը հանգիստ պատասխանեց.
-Ավելի լավ է մեռնել, քան թե թերահավատություն ունենալ ընկերոջ նկատմամբ:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_6722
Նկարի աղբյուր՝ kolybanov.livejournal.com
4 ответ. на "Կեսարն ու բժիշկը"