Այրված բրդուճ

dsc_8318

Մի անգամ, ծանր աշխատանքային օրվանից հետո, մի կին երեկոյան ընթրիք էր պատրաստում: Նա ամուսնու առջև դրեց ջեմ և այրված բրդուճ. ոչ թե մի փոքր, այլ լրիվ սևացած: Ամուսինը կերավ ուտելիքը և հարցրեց իր կողքին նստած որդուն՝ արե՞լ է արդյոք նա իր տնային առաջադրանքները, և ինչպես է անցել նրա օրը: Ընթրիքից հետո կինը ներողություն խնդրեց ամուսնուց անհաջող ուտեստի համար, բայց ամուսինը պատասխանեց.
— Սիրելիս, ես սիրում եմ այրված բրդուճ:
Հետո, երբ որդին գնաց, որպեսզի բարի գիշեր մաղթի, հորը հարցրեց, թե իրո՞ք նա սիրում է այրված բրդուճ: Հայրը ձեռքը որդու ուսին դրեց և ասաց.
-Քո մայրիկն այսօր ամբողջ օրն աշխատել է, նա ծանր օր է ունեցել և շատ է հոգնել: Եվ բացի այդ, այրված բրդուճը այնքան էլ վատը չէր, բայց դու գիտես, թե ինչպես են վիրավորում սուր խոսքերը:
Տղան ուշադիր լսում էր, իսկ հայրը շարունակում էր խոսել:
-Գիտե՞ս, որդիս, մեր կյանքը լիքն է անկատարությամբ, և այդ թվում՝ նաև անկատար մարդկանցով: Ես նույնպես կատարյալ չեմ: Հաճախ եմ մոռանում ծննդյան օրերը, հիշարժան ամսաթվերը: Սակայն, ես այս տարիների ընթացքում հասկացա մի շատ կարևոր բան: Պետք է սովորել ընդունել միմյանց թերությունները և ուրախանալ, որ մեր մեջ տարբերություն կա: Այս փոքրիկ գաղտնիքն օգնում է ստեղծել անկեղծ ու երկարատև հարաբերություններ: Սիրիր այն մարդկանց, ովքեր ուրախությամբ են լցնում քո սիրտը և մի չարացիր այն մարդկանց վրա, ովքեր դա չեն անում:

Թարգմանությունը՝  Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_10025

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s