Ցզայ Վոյին հարցրին.
-Եթե մարդկային բարձր հատկություններով օժտված մեկին հայտնեին նույն հատկություններով մեկ այլ մարդու ջրհորն ընկնելու մասին, արդյո՞ք կընկներ ջրհորը նրան օգնելու համար:
Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Սակայն ինչո՞ւ նա պետք է այդպես վարվի: Ազնիվ մարդը պատրաստ է զոհողության գնալ, բայց նա չի կարող անիմաստ մահանալ. նրան հնարավոր է խաբել, բայց նրանից հիմար սարքել հնարավոր չէ:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_4453