Համակարգչային խաղ «Մարդու կյանքը»

oboi_priroda_943087

Մի օր մի փոքրիկ աղջկա, ում անունը Հոգի էր, գնեցին համակարգչային մի խաղ, որը կոչվում էր «Մարդու կյանք»: Հոգին այնքան վարակվեց այդ խաղով, որ մոռացավ, թե ով է ինքը: Այդժամ Հոգու հայրը, ում անունն էր Աստված, եկավ և Հոգուն ասաց. 
— Հոգի՛, դու մարդ չես, դու լույսի հավերժական մասնիկ ես, վերջ տուր մանկական խաղերիդ: Արթնացի՛ր պատրանքներից: Որքա՞ն կարելի է ծնվել և մահանալ, իսկ հետո նորից վերածնվել: Քո խաղը անիրական է, այդ ամբողջը պատրանք է:
Բայց Հոգին այնքան էր տարվել խաղի համակարգչային մարդու դերով, որ չէր ուզում շեղվել խաղից: Հոգին քնեց:
Այնուհետև Հոգու հայրը փոթորիկ արեց: Բայց Հոգին ոչինչ չհասկացավ, քանի որ տարված էր իր խաղով: Այդ ժամանակ Հոգու հայրը մի փոքր երկրաշարժ արեց սեղանի վրա: Բայց Հոգին շարունակում էր խաղալ «Մարդկային կյանք» կոչվող խաղը: Այդ ժամանակ հայրը  չդիմացավ և հեղեղեց սենյակը: Դրանից հետո միայն Հոգին վերջապես տեսավ, որ սենյակը լցվել է ջրով և ուշադրությունը համակարգչային խաղից տեղափոխվեց իրականություն: Հոգու բոլոր տառապանքները անիրական դերի հետ ավարտվեցին:
Ասում են, որ այս պատմությունը կրկնվում է բոլոր հոգիների հետ: Բայց շատերը այնքան են տարվում խաղով, որ նրանց դժվար է արթնացնել:

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_8651

Նկարի աղբյուր՝ helenbino.ru 

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s