-Երկրագնդի վրա ցանկացած մարդ ինչ-որ մեկի խնդրի լուծումն է,- մի անգամ թոռնիկին ասաց իմաստուն տատիկը:
Թոռնիկը զարմացավ նրա խոսքից:
-Դու ինչ-որ մեկի խնդրի լուծումն ես, — կրկնեց տատիկը:
Եվ բացատրեց.
-Շնորհը, որը տրված է քեզ, հնարավոր է՝ պետք չէ բոլորին, բայց այ, քո ժպիտը, քո սերը, քո ուժը, անկասկած, անհրաժեշտ է ինչ-որ մեկին:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_9800