Մի օր չինական մարտարվեստի ծեր վարպետին այցելեց մի եվրոպացի աշակերտ և ասաց.
-Ուսուցիչ, ես իմ երկրի բռնցքամարտի և ֆրանսիական մարտի չեմպիոնն եմ։ Ուրիշ ի՞նչ կսովորոցնեիք ինձ։
Ծեր վարպետը որոշ ժամանակ լռեց, ժպտաց և ասաց.
-Պատկերացրու, որ դու քայլում ես քաղաքով, պատահաբար թափառում ես մի փողոցով, որտեղ քեզ են սպասում մի խումբ հանցագործներ, ովքեր ցանկանում են քեզ թալանել և ոսկորներդ ջարդել։ Ես քեզ կսովորեցնեմ չթափառել այդպիսի փողոցներով։
Լավագույն մարտը չսկսած մարտն է։
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1299
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի