Մի անգամ, երիտասարդ մի կին, աշխատանքից տուն գնալիս, քերծեց իր մեքենայի անվածածկը և մեկ այլ մեքենայի թափարգելքը։ Ամբողջ արցունքներով նա բացատրում էր, որ մեքենան նոր էր, գնված մի քանի օր առաջ։ Եվ ի՞նչ պիտի ասեր իր ամուսնուն։
Մյուս մեքենայի վարորդը նրան սփոփեց, մխիթարեց, բայց ասաց, որ նրանք պետք է փոխանակվեն վարորդական իրավունքի և մեքենայի համարներով։ Երբ երիտասարդ կինը մեծ, շագանակագույն ծրարի միջից հանեց փաստաթղթերը, այնտեղից ընկավ թղթի մի կտոր։ Տղամարդկային վստահ ձեռագրով այնտեղ գրված էր մի քանի բառ.
-Ճանապարհային վթարի ժամանակ հիշիր, սիրելիս, որ ես սիրում եմ քեզ, այլ ոչ թե մեքենային։
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9107
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի