Օձը սողաց դեպի գյուղացու տղան և մահացու խայթեց նրան: Գյուղացին ինքն իրեն վշտից չհիշելով վերցրեց կացինը և նստեց օձի բնի մոտ, որպեսզի միանգամից սպանի նրան, եթե նա դուրս գա: Օձը դուրս եկավ և նա հարվածեց, բայց օձին չդիպչեց, այլ ճեղքեց բնի կողքի քարը: Դրանցի հետո նա վախեցավ և սկսեց խնդրել օձին հաշտվել իր հետ:
-Ոչ, ասաց օձը, — ոչ ես կարող եմ քեզ բարին ցանկանալ, նայելով քարի ճեղքին, ոչ էլ դու նայելով քո տղայի շիրիմին:
Առակը ցույց է տալիս, որ ուժեղ թշնամությունից հետո հեշտ չի լինում հաշտվել:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_4970
Նկարի աղբյուր՝ coollib.com