Գոլֆի մրցաշար էր իրականացվում: Հաղթողը ստացավ հսկայական գումարային մրցանակ: Հաջողակ տղամարդն արդեն պատրաստվում էր վերադառնալ տուն, երբ ակումբից ոչ հեռու մոտեցավ մի կին, ով նրա շահած գումարից մի փոքր խնդրեց: Նա այնպիսի դժբախտ տեսք ուներ, որ տղամարդը միանգամից կանգ առավ և լսեց ողջ պատմությունը: Պարզվեց, որ նրա տղան ուժեղ հիվանդ է: Նրան անհրաժեշտ է շատ բարդ և թանկարժեք վիրահատություն, իսկ նա ընդհանրապես գումար չունի: Մարզիկին այդ կնոջ պատմությունը մինչև հոգու խորքը դիպչել էր և նա իր ողջ գումարային պարգևատրումը տվեց տղայի բուժման համար:
Մի քանի օրից նա վերադարձավ իր գոլֆ ակումբը և պատմեց իր ընկերներին այդ դժբախտ կնոջ հետ հանդիպման մասին:
— Օ~, մենք ցավում ենք , — միաձայն ասացին նրանք: — Դու նույնպե՞ս ընկել ես այդ խաբեբայի թակարդը: Նա ամեն ինչ հորինել է, որպեսզի տիրանա քո փողերին: Ցավոք նա առաջին անգամը չէ, որ այսպես է վարվում: Ներիր, մեզ համար հաճելի չէ հայտնել այն, բայց մենք քո ընկերներն ենք:
-Այսինքն, ոչ մի հիվանդ երեխա չկա՞,- հարցրեց չեմպիոնը:
-Ո՛չ:
-Փառք Աստծո: Սա ամենալավ նորությունն էր այս ողջ վերջին շաբաթվա ընթացքում , -ժպտաց տղամարդը:
Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/pritcha-igrok-v-golf-i-bolnoj-rebenok/