Երջանկության մի որոնող քայլում էր ճանապարհով և տեսավ մի մեծ քար, որի վրա գրված էր. «Շրջիր քարը և դու նոր բան կիմանաս»:
Նա երկար ժամանակ փորձում էր շրջել քարը և երբ, վերջապես մարդուն հաջողվեց դա անել, քարի հակառակ կողմում տեսավ սովորական երկտող . «Ինչո՞ւ ես նոր գիտելիքներ փնտրում, եթե դու ուշադրություն չես դարձնում քո ունեցածին՝ այն ամենին, ինչ դու արդեն գիտես: Եվ ինչո՞ւ է քեզ պետք իմանալ նոր բան, եթե այն, ինչ դու գիտես, չես գործածում»:
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_8303
Թարգմանությունը՝ Արման Մարտիրոսյանի