Ձկնորոսը որոշել էր հեռանալ գործից և դիմեց որդուն.
-Քեզ եմ հանձնում իմ գործը, որդյա՛կ: Տալիս եմ քեզ իմ նավակը, ուռկանը, ափի մոտ գտնվող տնակը, ձկնառատ տեղերի քարտեզը: Տեսնո՞ւմ ես, տղա՛ս, քեզ ինչքան գործ եմ տալիս, ուրախացի՛ր:
Տղան տխուր նայեց հորը և պատասխանեց.
-Հայրի՛կ, քո նման լավ ձկնորս դառնալու համար ես պետք է ամբողջ կյանքս նվիրեմ այս գործին: Հա՛յր, դու ոչ թե գործ ես տալիս, այլ զրկում ես ինձ ընտրությունից: Ես կարող էի դառնալ բժիշկ, դերասան, օդաչու, ու շատ հնարավոր է՝ գիտնական…
Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի, Հուրի Իսկանյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_4683