Մի մարդ ժամանակի սարք ստեղծեց, որը հնարավորություն էր տալիս ուղևորվել ապագա: Գյուտարարը հետաքրքրասեր մարդ չէր, այդ պատճառով նա չուղևորվեց հեռավոր ապագա: Բայց նա շատ էր վախենում կյանքն ուղեկցող տհաճ իրավիճակներից: Այդ պատճառով նա ինչ-որ տհաճ բան կանխատեսելիս, ուղևորվում էր մի քանի րոպե, ժամ, օր առաջ, երբ իր կարծիքով այդ անախորժությունն արդեն անցյալում կմնար:
Մարդու մոտ ամեն ինչ ստացվում էր, նրան հաջողվում էր շրջանցել բոլոր անախորժությունները, առանց դրանք վերապրելու: Բայց մեկ ամիս անց հայելում նա մի զառամյալ ծերունի տեսավ:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_9509