Մի դարաշրջանի մեծ մարդ, ասաց իր ծառային.
— Գնա շուկա և գնիր քո գումարով մի կտոր միս, եփիր այն, իսկ ես կուտեմ և քեզ կազատեմ:
Ծառան, ուրախացած, տապակեց միսը և բերեց տիրոջը: Տերը կերավ համեմունքները, իսկ միսը տվեց ծառային: Հաջորդ օրը նա ասաց.
— Պատրաստիր այս մսից սիսեռով ապուր, ես կուտեմ այն, և քեզ կազատեմ:
Ծառան կատարեց պահանջը, պատրաստեց և մատուցեց: Տերը կերավ ապուրը, իսկ միսը հետ տվեց ծառային: Հաջորդ օրը միսը փչացավ և տերն ասաց.
— Վաճառիր այն և գնիր կարագ, պատրսատիր դրանով սնունդ: Ես կուտեմ և քեզ կազատեմ:
Ծառան պատասխանեց.
— Օ՜, տեր իմ, թող որ ես ընդմիշտ մնամ քո ծառան, բայց դու ավելի լավ է ազատիր միսը:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_6874
Նկարի աղբյուր՝ hq-wallpaper.ru