Գյուղացիները եկան Կոնֆուցիոսի աշակերտի մոտ և ասացին նրան.
-Դու լավ էլ իմաստուն ես ու լավ ես խոսում, ոչ թե այն կռվարար Կոնֆուցիոսի նման:
Նրանց ի պատասխան Կոնֆուցիոսի աշակերտը ասաց.
-Իմաստությունը պատի նման է: Իմ պատը ցածր է, և դուք տեսնում եք, թե ետևում ինչ է կատարվում, իսկ Կոնֆուցիոսինը բարձր է, և ձեզ չի երևում, թե պատի ետևում ինչ է կատարվում: Եթե դուք ցանկանում եք տեսնել, թե ինչ կա պատի ետևում, սկզբից կառուցեք ձերը, որի վրայից կարելի կլինի նայել:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1175
Նկարի աղբյուր՝ paradies1006.diary.ru