Երկու աքլոր կռիվ հրահրեցին: Պարտվածը թաքնվեց աչքից հեռու վայրում, իսկ հաղթանակածը բարձրացավ բարձր տանիքի վրա և ամբողջ ուժով ծուղրուղու կանչեց, պարծենալով իր հաղթանակով:
Պարծենկոտին նկատեց արծիվը: Նա անմիջապես իջավ տանիքին, հարվածեց աքլորին թևով, հափշտակեց նրան և տարավ:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_5861