Աղքատի առատաձեռնությունը

Մի անգամ, աղքատը հանդիպեց Բուդդային և հարցրեց նրան.

-Բուդդա, իսկ ինչո՞ւ եմ ես այդքան աղքատ։

-Որովհետև դու առատաձեռնություն չես ցուցաբերում։

Աղքատը միանգամից մտածեց, որ նա պետք է լինի շատ հարուստ, որպեսզի ցուցադրի առատաձեռնություն։ Նա ասաց.

-Բայց ինչպե՞ս ես ցուցաբերեմ առատաձեռնություն, չէ որ ես ուրիշներին ոչինչ չունեմ տալու։

-Քեզ մոտ կա հինգ օբյեկտ, որոնցով դու կարող ես առատաձեռնություն անել։

-Խնդրում եմ, ասացեք ինձ, որո՞նք են այդ հինգ օբյեկտները։

-Քո դեմքով կարող ես տալ ժպիտներ ուրիշներին, բայց դու դա չես անում։ Քո աչքերով դու կարող ես նայել ուրիշներին սիրո և հոգատարության հայացքով, բայց դու այն չես անում։ Քո բերանով դու կարող ես արտաբերել ինչ-որ լավ բան ուրիշների համար, բայց դու այն չես անում։ Քո սրտով դու կարող ես ցանկանալ երջանկություն ուրիշներին, բայց դու այն չես անում։ Եվ վերջապես, քո մարմնով կարող ես անել ինչ-որ օգտակար բան ուրիշների համար, բայց դու այն չես անում։ Դու հարուստ ես այնքան, որքան քեզ թույլ ես տալիս։

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝http://pritchi.ru/id_9335

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s