Մի անգամ աշակերտը երազում տեսավ, որ ինքը դրախտում է, այնտեղ տեսավ նաև վարպետների և ուրիշ աշակերտների։ Նրանք նստած էին՝ ընկղմված մեդիտացիայի մեջ:
— Եվ միայն սրա՞նք են դրախտի հրաշքները , — զարմանքով բացականչեց աշակերտը , — այս նույն բաները մենք արել ենք Երկրի վրա:
Եվ այդ պահին նա լսեց մի ձայն.
— Հիմա’ր, դու ենթադրում ես նրանք դրախտու՞մ են, ընդհակառակը՝ այդ դրախտն է նրանց մեջ:
Թարգմանությունը՝ Ռաֆայել Խաչատրյանի
Աղբյուր՝http://pritchi.ru/id_1547