Մի ժլատ մարդ ապրում էր կաթացող տանիքով տան մեջ: Անձրևոտ եղանակին ջուրը սկսում էր հոսել: Հարևանները ծիծաղում էին նրա վրա և համոզում էին նորոգել տանիքը, իսկ նա պատասխանում էր.
-Ես ինչպե՞ս կարող եմ հիմա նորոգել այն: Թող անձրևը կտրվի:
Իսկ երբ անձրևները դադարում էին, նա ասում էր.
-Ինչո՞ւ ես հիմա մտահոգվեմ տանիքի մասին, միևնույն է, անձրևները վերջացան:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_6456