Մի հարուստ հարցրեց իր ընկերոջը.
— Ինչո՞ւ են ինձ մեղադրում ագահության մեջ, երբ գաղտնիք չի, որ ես հանձնարարել եմ իմ մահից հետո փոխանցել, այն ամենը ինչ ես ունեմ բարեգործությունների համար:
— Ի պատասխան, — ընկերն ասաց, — ես ինձ թույլ կտամ պատմել նրա մասին, թե ինչպես խոզը բողոքում էր կովին, որ իրեն վատ վերաբերմունք են ցույց տալիս.
«Մարդիկ միշտ խոսում են քո բարիքի և նուրբ աչքերի մասին: Իհարկե, դու տալիս ես նրանց կաթ և կարագ, բայց չէ որ ես ավելին եմ տալիս՝ երշիկ, խոզապուխտ, մաշկ և խոզաստև, նույնիսկ իմ ոտքերն են եփում: Բայց միևնույն է ինձ ոչ մեկ չի սիրում: Ինչ՞ից է այդպես»: Կովը միքիչ մտածեց այնուհետև պատասխանեց.
«Միգուցե, որովհետև ես ամեն ինչ տալի՞ս եմ կյանքի ընթացքում»:
Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_2299
Նկարի աղբյուր՝ vozhatiki.ru