Ո՞վ է ստեղծել Աստծուն

Քարոզիչը եկավ Վարպետի մոտ հաստատ մտադրությամբ՝ ստանալ նրանից հավաստիացումներ, որ, իրոք, հավատում է Աստծուն:
— Դու հավատո՞ւմ ես, որ Աստված գոյություն ունի:
— Իհարկե, հավատում եմ, — պատասխանեց Վարպետը:
— Դու հավատո՞ւմ ես, որ ամեն ինչ նա է ստեղծել:
— Այո, այո: Իհարկե, հավատում եմ:
— Իսկ ո՞վ է ստեղծել Աստծուն:
— Դու:
Քարոզիչը սարսափեց նման բառերից:
— Դու լուրջ ուզում ես ասել, որ ե՞ս եմ ստեղծել Աստծուն:
— Այն Աստծուն, որի մասին դու անընդհատ մտածում ես և խոսում, դու ես ստեղծել, — հանգիստ պատասխանեց Վարպետը:

Թարգմանությունը՝ Թևոսյան Գեորգիի

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_8644

Նկարի աղբյուր՝ psiholog3000.ru 

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s