Աստվածը տվեց մարդկանց սերմեր և հրամայեց հոգ տանել նրանց մասին, որպեսզի աճեն մրգեր և ծաղիկներ:
Մարդիկ կատարեցին այն ամենը, ինչ որ հրամայված էր և ուրախանում էին աճաց մրգերին և ծաղիներին, սակայն ի զարմանս իրենց, որոշ սերմեր վերածվեցին մոլախոտերի: Եվ այդ ժամանակ մարդիկ տրտնջացին:
— Տեր, միթե՞ մենք չէինք ջրում ծիլերը, միթե մենք չէինք պարատացնում հողը, միթե մենք չէինք տաքացնում բողբոջները և չէինք պաշտպանում նրանց կիզիչ արևից: Այդ դեպքում ինչո՞ւ որոշները վերածվեցին մոլախոտերի, անպետք և աղտոտող այգիները:
ԵՎ զայրացավ Աստվածը մարդկության վրա այդպիսի բառերից.
— Քեզ պետք չէ իմանալ իմ պլանների մասին: Հիշիր, որ դա ոչ թե քո սերմերն են, այլ իմ: Քո գործը միայն իրենց ջրելն է և պարարտացնելը: Եթե դու չես ջրի նրանց, ես կջրեմ նրանց անձրևով, եթե դու կհրաժարվես նրանց մասին հոգ տանել, ես կսովորեցնեմ նրանց ապրել առանց պարարտանյութերի: Իսկ հիմա գնա և արա այն ինչ հանձնարարված է և մի ակնկալի շնորհակալություն աշխատանքիդ համար:
Թարգմանությունը՝ Թևոսյան Գեորգիի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1263
Նկարի աղբյուր՝ supersadovod.ru