«Ես կարողանում եմ» ստուգատես

«Առականի» նախագիծը մեկնարկել է կիսամյակի սկզբում։ Սա մի բլոգ է, որտեղ փորձում ենք մեկտեղել աշխարհի ժողովուրդների, ինչպես նաև՝ կրոնական և հեղինակային առակներ:

Փորձելու ենք պատասխանել, թե ինչ է տալիս «Առականի» բլոգը մեզ։

  • ձևավորում է լայն մտահորիզոն
  • հարստացնում է բառապաշարը
  • զարգանում են թարգմանական հմտությունները
  • ստանում ենք կյանքի դասեր ու խրատներ
  • շփվում ենք ժողովուրդների մշակույթների հետ
  • ծանոթանում ենք կրոնական տարբեր ուղղությունների հետ
  • ստեղծվում է ընկերական բարի մրցակցություն

Նախագծի սկզբից չէինք էլ կարող պատկերացնել, որ մեր գործը այնքան կլրջանար, որ «Առականին» կհայտնվեր mskh-ի գլխավոր մենյուի մեջ, կդառնար սիրված ու ճանաչված։

Մեզ շատ ոգևորեց նաև տիար Բլեյանի բլոգային գրառումները «Առականի»-ի մասին։ Շնորհակալ ենք։

Այս պահի դրությամբ «Առականի» բլոգում թարգմանվել և տեղադրվել է 118 առակ։

Հայոց լեզվի և գրականության նվազագույն պարտադիր մասը կատարել ենք ամբողջությամբ: Կատարված աշխատանքները՝ գործնական քերականական վարժություններ և գրականագիտական առաջադրանքներ, տեղադրվել են մեր էլեկտրոնային տետրերում: Մեկ էլեկտրոնային տետրը բաղկացած է մոտավորապես 40-50 էջից (12 տառաչափ)։

Մենք նախատեսում ենք շարունակել այս նախագիծը՝ հաշվի առնելով նաև Գեորգիի հետևյալ առաջարկը: Բանն այն է, որ առակները թարգմանելիս տեսնում ենք, որ համացանցում բացակայում է այս կամ այն կրոնական ուղղության մասին որևէ տեղեկություն, այդ բացը ևս կաշխատենք լրացնել:

«Առականի» բլոգը մեզ համար դարձել է լուրջ նախասիրություն, ավելին՝ մեր ընկերը։

Հարգանքով՝

Նախագծի ղեկավար՝ Տիգրան Աբրահամյան

«Առականի» բլոգի հիմնական խմբագրակազմ՝

Գեորգի Թևոսյան, Արտակ Նշանյան

Նախագծի աջակից դասընկերներ՝ Ժորա Ավետիսյան, Ռոբերտ Սիմոնյան, Ռաֆայել Խաչատրյան, Արսեն Այվազյան

Նախագծի խորհրդատու՝ Նունե Մովսիսյան

Один ответ на “«Ես կարողանում եմ» ստուգատես

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s