Մի մարդ կտրուկ ասաց.
— Ո՞վ է Աստվածը: Նա գոյություն չունի: Աստծուն ուժեղները հնարել են թույլերի համար, որպեսզի վերջիններս խոնարհաբար հնազանդվեն աշխարհի ուժեղներին:
Գիշերն այդ մարդը զառիթափին կանգնած՝ թոքերի ամբողջ ուժով սկսեց գոռալ.
— Աստվա՛ծ, դու գոյություն չունես, լսում ե՞ս, դու չկաս:
— Լսո՛ւմ եմ, լսո՛ւմ եմ , — լսվեց երկնքից որպես պատասխան:
— Ես հավատ չունեմ քո նկատմամբ , — քիչ վստահորեն բղավեց մարդը:
— Այո՛, այո՛, թանկագինս, ես քեզ լավ լսում եմ, կարող ես չբղավել:
Դուրս գալով ամպերի միջից՝ լուսինը սառը լույսով շուրջն ամեն ինչ լուսավորեց: Աստված ոչ մի տեղ տեսանելի չէր:
— Դե՛, եթե դու կաս, ապա երևա ,- քիչ ցածր ձայնով ասաց մարդը:
Հանկարծ քամու ուժեղ պոռթկումը մարդուն գցեց զառիթափից ներքև՝ քարերի վրա: Մարդը ուշքի եկավ, վեր կացավ ու ասաց.
— Փա՛ռք Աստծո, փրկվեցի:
— Տեսնո՞ւմ ես, ինչքան քիչ բան է հարկավոր, որպեսզի ինձ փառաբանես ,- մարդու միջից լսվեց ձայն:
Թարգմանեց Տիգրան Աբրահամյանը
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_4561