Հիսուս պետք չէ

hisus1
Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին: Վանահայր Սիսոիսը վիրավորված  վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:

-Ես չեմ կարող դա անել,-պատասխանում է վանականը: Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:

Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
-Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած  հանցանքների  համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականը ամոթից անմիջապես ներում է եղբորը:

Ոչ թե ազատում, այլ զորություն

Վանահայր  Ջուզեպեն միշտ ասում էր, որ ինքը այնքան շատ է աղոթել, որ դադարել է ինչ որ բանի մասին անհանգստանալուց. կրքերը պարտվել են:

Այս խոսքերը հասնում են Սցետեի վանքի մի  իմաստունի ականջը, ով իր աշակերտների հետ հավաքվել էր երեկոյան ընթրիքի:

-Դուք լսե՞լ եք` ինչ են ասում:  Վանահայր  Ջուզեպեի համար այլևս չկան գայթակղություններ, որի դեմ  ինքը պետք է պայքարի, -ասացին իմաստունին:

-Պայքարի բացակայությունից հոգին թուլանում է: Եկեք Տիրոջից խնդրենք, որպեսզի հայր Ջուզեպեի համար զորավոր գայթակղություն ուղարկի: Եթե նա դիմակայեց գայթակղությանը, մենք կխդրենք մեկ այլը, հետո` մյուսը:  Երբ նա վերստին սկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Տեր, այս սատանային ինձնից հեռացրու»:

Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Տեր, ինձ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել փորձությունը»:

Հրաժարում

-Նայիր ճանապարհով անցնող այս խնարհ, սուրբ մարդուն, -ասաց սատանան ընկերոջը,- մտածում եմ. «Գնամ ու նվաճեմ նրա հոգին»:

-Նա քեզ չի լսի, որովհետև զբաղված է միայն սուրբ բաներով, -ասաց ընկերը:
Սակայն սատանան, ամեն անգամվա նման շտապելով, հագավ այնպես, ինչպես Գաբրիել հրեշտակն ու կանգնեց սուրբ մարդու առջև:
-Ես եկել եմ` օգեմ քեզ,-ասաց նա:
-Դուք պետք է որ ինձ շփոթած լինեք ինչ-որ մեկի հետ, -պատասխանեց սուրբ մարդը, -ես ոչինչ չեմ արել իմ կյանքում, որպեսզի արժանանամ հրեշտակի ուշադրությանը:
Եվ նա շարունակեց իր ճանապարհը, երբեք էլ չիմանալով, թե ինչից է հրաժարվել:

Վերջնական անկում

Մի չար մարդ է մեռնում: Նա դժոխքի դարպասների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է.
-Բավական է` հիշես կյանքում կատարած գոնե մեկ լավ արարք. այն քեզ կօգնի: Լա’վ մտածիր:
Մարդը հիշում է, որ մի անգամ անտառով անցնելիս ճանապարհին հանդիպել է սարդի և շրջանցել է, որպեսզի չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկինքից իջնում է մի պարան` հնարավորություն տալով նրան դրախտ բարձրանալ:
Մարդիկ, ովքեր դատապարտված էին մնալ դժոխքում, օգտվելով առիթից, որ մոտ են կանգնած պարանին, նրա հետ սկսում են վերև բարձրանալ: Բայց մարդը սա տեսնելով ` սկսում է վախեցնել բարձրացողներին, թե պարանը կկտրվի:

Այդ պահին պարանն իրոք կտրվում է, և մարդը կրկին հայտնվում է դժոխքում:
-Ի’նչ ափսոս, -ասում է հրեշտակը: Անձիդ նկատմամբ ունեցած հոգատարությունը չարիքի վերածեց այն միակ լավ արարքը, որը երբևէ կատարել էիր:

Պաուլո Կոելո

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը`  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից

Կարսի Գագիկ թագաւորի աւետարանը (ԺԱ դար, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան)

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s