Մի անգամ քարն ու հնկեղեգը վիճեցին: Յուրաքանչյուրն ուզում էր, որ մարդու կյանքը նման լինի իր սեփականին:
Քարն ասաց.
-Մարդու կյանքը պետք է լինի իմ կյանքին նման: Այդ ժամանակ նա կապրի անվերջ:
Հնդկեղեգ.
-Ոչ մարդու կյանքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իմն է: Ես մահանում եմ, բայց միանգամից ծնվում եմ նորից:
Քար.
-Ոչ, ավելի լավ է թող լինի ուրիշ ձևով: Թող ավելի լավ է մարդը լինի իմ նման: Ես չեմ խոնարհվում ոչ քամու շնչից, ոչ էլ անձրևի շիթերից: Ոչ ջուրը, ոչ տաքությունը, ոչ ցուրտը չեն կարող վնասել ինձ: Իմ կյանքն անվերջ է: Իմ համար չկա ոչ ցավ, ոչ էլ հոգս: Այսպիսին պետք է լինի մարդու կյանքը:
-Ոչ: Մարդու կյանքը պետք է լինի իմ նման: Ես մահանում եմ, դա ճիշտ է, բայց վերածնվում եմ իմ որդիների մեջ: Մի՞թե դա այդպես չէ: Նայիր իմ շուրջը, ամեն տեղ իմ որդիներն են: Եվ նրանք էլ կունենան իրենց որդիներին: Այսպես շարունակվում է կյանքը:
Թարգմանեց՝ Գեորգի Թևոսյան
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_8262