Տաքսու վարորդը միլիոնատերին տուն հասցրեց: Դուրս գալուց հաճախորդը վճարեց ճիշտ այնքան, որքան գրված էր հաշվիչի վրա: Տաքսու վարորդը նեղված ասաց.
-Երեկ ես տեղ հասցրեցի Ձեր տղային, իսկ նա բացի վճարից թողեց նաև հարյուր դոլար:
Միլիոնատերը պատասխանեց.
-Դա լավ է` նրա հայրը միլիոնատեր է: Իսկ ես ո՞վ եմ` մի որբ:
Թարգմանեց` Նշանյան Արտակ
Աղբյուր` http://pritchi.ru/id_7592