Սուֆֆիական վարպետին հարցրեցին.
-Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը: Պե՞տք է արդյոք նա հմտացած լինի գրքային գիտության մեջ և հրաշքներ գործի, արդյո՞ք դա բավարար է :
-Մարդիկ կարծում են, որ ուսուցիչը պետք է անի Ձեր կողմից նշվածը և ուրիշ շատ բաներ: Բայց նրանք սխալվում են: Իսկական ուսուցչից պահանջվում է ընդամենը մեկ բան. նա պետք է տիրապետի այն ամենին, ինչի կարիքն ունի աշակերտը:
Թարգմանեց՝ Արտակ Նշանյան
Աղբյուր` http://pritchi.ru/id_6816