Նավի տախտակամածի վրա զբոսաշրջիկները վիճեցին, թե ինչ գույնի է ծովը:
-Կապույտ,- ասաց նրանցից մեկը:
-Ոչ, այն մի տեսակ կանաչ է,- չհամաձայնեց երկրորդը:
-Ինձ թվում է, որ այն սև է ,- պնդեց երրորդը:
Նավապետը լսեց իրենց խոսակցությունը և, չհասկանալով, թե ինչի մասին են նրանք վիճում, ասաց.
-Ժողովուրդ, սա Կարմիր ծովն է:
Թարգմանեց` Արտակ Նշանյան
Աղբյուր` http://pritchi.ru/id_4329