Մի անգամ մի աշակերտ եկավ իր ուսուցչի մոտ և հայտնաբերեց լաց լինելիս: Ուսուցիչն այնքան դառն էր լալիս, որ աշակերտը նույնպես լաց եղավ: Այդպես նրանք մի որոշ ժամանակ ցնցեցին տունն իրենց հեկեկումով, սակայն հետո հանկարծ ուսուցիչը լռեց և ասաց աշակերտին.
— Ինձ համար շատ տարօրինակ է քո լացը, քանի որ ես այն համարում եմ անհիմն, և քո հեկեկալու հիմքում ընկած է միայն ընդօրինակումը: Իսկ նա, ով լաց է լինում առանց պատճառի, արժանի է միայն քննադատման: Երբեք մեղք մի գործիր արցունքների միջոցով, եթե դրանք ծնված չեն քո հոգու խորքում:
Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9108