Տղան և թագը

Մի պետության հպատակներն  ընտրեցին նոր թագավոր և թագադրեցին բոլոր կանոններով: Եվ պատրաստեցին նրանք թագավորին նոր թագ, ու ուզում էին զարդարել այն, թանկարժեք քարերով, բայց չկար մի մարդ, ով տիրապետում էր այդ արվեստին կատարելությանբ։ Բոլոր վարպետները վախենում էին ձեռնարկել այդ գործը, որպեսզի չփչացնեին թագը: 
Ի վերջո, գտնվեց արհեստավոր, ով ասաց, որ ձեռնարկում է մեկ ամսում կատարել աշխատանքը: Նրան տվեցին թագը, և ահա նա մեկ ամիս մտածում էր ինչպես տեղադրել և ամրացնել նրա վրա թանկարժեք քարերը: Բայց վախենալով փչացնել այն, նա չէր դիպչում թագին, մինչև որ չմոտեցավ աշխատանքի ավարտման օրը: Վերջնաժամկետից երկու օր առաջ նա որոշեց վերջապես անցնել գործի, բայց նրա ձեռքերը դողացին և նա բաց թողեց թագը:
Այնուհետև կանչելով փոքրիկ տղային, ով պատկերացում անգամ չուներ, թե ինչ է արքայական թագը, նա ցույց տվեց, թե ինչ է պետք անել: Իսկ ինքն այնքան էր մտահոգված, որ նույնիսկ դուրս եկավ, որպեսզի չտեսնի թե ինչ տեղի կունենա: Սակայն տղան աշխատանքն արեց այնպես, ինչպես պետք էր, և ամրացրեց թանկարժեք քարերը թագի վրա լավագույն կերպով:

Թարգմանեց՝ Գեորգի Թևոսյան

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_2587

Реклама

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s