Մի անգամ գողը գողացավ մի մարդուց ոսկե մետաղադրամներ: Երբ նա ցանկացավ դրանցով ինչ-որ բան գնել, պարզվեց, որ այդ մետաղադրամները կեղծ էին: Դատավարությունից հետո, երբ նրան տարան կախաղանի՝ կեղծ մետաղադրամներ տարածելու համար, նա տեսավ այն մարդուն, ումից նա գողացել էր, և գոռաց, որ նա է մեղավոր իր դժբախտության համար:
Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_3416