-Մի փնտրեք Աստծուն, – ասաց վարպետը: – Ուղակի նայեք և կտեսնեք:
-Իսկ ինչպե՞ս նայել:
-Երբ նայում եք ինչ-որ բանի, փորձեք տեսնել միայն դա և այլ ոչինչ:
Պատասխանը տարակուսեց աշակերտներին, այդ պատճառով վարպետը փորձեց պարզեցնել բացատրությունը.
-Օրինակ, դուք նայում եք լուսնին և միայն լուսին եք տեսնում:
-Իսկ, ի՞նչ կարելի է տեսնել բացի լուսնից, նայելով լուսնին:
-Սովածը կարող է տեսնել պանրի գլուխ: Սիրահարվածը իր սիրելիի պատկերը:
Թարգմանեց՝ Ժորա Ավետիսյանը