Մի ժամանակ Բուդդան ճամփորդում էր Կայսր Պրասենջիտի երկրով և հայտնաբերեց թաքնված գանձարան, որտեղ շատ թանկարժեք գանձեր կային: Բուդդան հարցրեց Անանդուին:
— Դու տեսնում ես, որ սա թունավոր օձ է:
Անանդան պատասխանեց.
— Տեսնում եմ:
Իսկ այդ ժամանակ մի հոգի, ով հետևում էր Բուդդաին, լսելով այդ խոսքերը, որոշեց մոտենալ և նայել: Տեսավ, որ գանձեր են և արհամարհեց Բուդդաի խոսքերը, համարելով որպես դատարկ խոսքեր: Չէ որ իրականում դրանք գանձեր էին, իսկ նա կոչում էր դրանց թունավոր օձ: Եվ այդ ժամանակ այդ մարդը գաղտնի կանչեց աղախիններին և տարավ գանձերը:
Նրա ընտանիքը հարստացավ, սակայն շուտով գտնվեց մի մարդ, ով պատմել էր թագավորին, որ արդյունահանված գանձերը չեն փոխանցված իշխանություններին: Կայսրը հրամայեց բռնել գտնողին: Մյուսը երդվում էր, որ ամեն ինչ արդեն տվել է, բայց թագավորը ոչ մի կերպ չէր հավատում դրան:
Խեղճը անցավ բոլոր թունավոր տառապանքները, սակայն այդպես էլ ոչինչ չասաց: Թագավորը զայրացավ և ուզում էր պատժել այդ մարդուն յոթ սերունդ հեռու: Երբ նրան տանում էին գլխատելու, թագավորը մի ծառա ուղարկեց հետախուզության, թե ինչ է խոսելու նա ճանապարհին: Դատապարտվածը ասաց:
— Բուդդան ճիշտ էր ասում, դա իրոք, թունավոր օձ է:
Թարգմանեց՝ Գեորգի Թևոսյանը
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_1387