Մի անգամ, մի լրագրող հարցրեց ագարակատիրոջը, թե կարող է նա կիսվել իր եգիպտացորենի աճեցման հաջողություններով, որը տարեց-տարի հաղթում էր բոլոր որակը գնահատող մրցույթները: Ագարակատերը պատասխանեց, որ ողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ նա բաժանում է ամենալավ սերմերը իր հարևաններին:
-Ինչո՞ւ է հարկավոր բաժանել լավագույն սերմերը հարևաններին, եթե նրանք անընդհատ մասնակցում են բոլոր մրցույթներում և դառնում հակառակորդ:
-Հասկանում եք,-ժպտաց ագարակատերը,-քամին տեղափոխում է իմ դաշտերի փոշին հարևանների դաշտերը, և հակառակը: Եթե հարևանների մոտ լինեն ավելի վատ տեսակներ, քան ինձ մոտ, ապա շուտով կվատանա իմ դաշտերի բերքատվությունը: Եթե ես ցանում եմ լավ եգիպտացորեն, ապա պարտավոր եմ նաև հոգ տանել հարևանների նկատմամբ և օգնել նրանց ցանել հենց նույնից: Իսկ թե մեզանից ով ինչպես կխնամի ցանքատարածությունները` դա ուրիշ հարց է:
Աղբյուր` http://pritchi.ru/id_7422