Մի մարդ նոր տուն գնեց` մեծ, գեղեցիկ և բերքատու ծառերով այգի: Նրա հարևանությամբ ապրում էր մեկը, ով ամեն անգամ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը:
Օրերից մի օր, երբ այդ մարդը կրկին լավ տրամադրությամբ արթնացավ, տեսավ, որ իր բակում դրված է կեղտաջրով լի մի դույլ: Այդ մարդը վերցրեց դույլը, թափեց պարունակությունը, դույլը մաքրեց – փայլացրեց, լցրեց այն ամենամեծ, ամենալավ և համեղ խնձորներով և տարավ հարևանի մոտ: Դռան ձայնը լսելով հարևանը մտածեց, որ նա վերջապես բարկացրել է նրան: Նա բացեց դուռը վեճի հույսով, բայց այդ մարդը մեկնեց խնձորներով լի դույլը և ասաց.
-Ով ինչով հարուստ է, դա էլ կիսում է այլոց հետ:
Թարգմանեց Արտակ Նշանյանը
Աղբյուր` http://pritchi.ru/id_3464