Ծեր վաճառականի խանութում երկար ժամանակ կախված էր մի հայտարարություն առ այն, որ փնտրվում է վաճառական: Հարևանությամբ ապրում էր մի փիլիսոփա, ում մոտ ֆինանսական խնդիրներ էին առաջացել:Նա մի քանի անգամ փորձել էր ստանալ աշխատանք: Խանութպանը հարևանին օգնում էր փողի հարցում, իսկ աշխատանքի տարբեր պատրվակներով չէր ընդունում:
Խանութպանի կինը մի անգամ հարցրեց, թե ինչու ամուսինը չի կարող աշխատանքի վերցնել հարևանին:
Ամուսինը պատասխանեց.
— Սիրելիս, նա լավ հարևան է, կրթված և խելամիտ, բայց նա փիլիսոփա է: Եթե ես նրան ընդունեմ գործի, ապա չեմ կարողանա հետո լավ վաճառողի վերցնել, քանի որ տեղը արդեն զբաղված կլինի, հետո էլ նա կփչացնի իմ առևտուրը: Երբ նրա մոտ հաճախորդ գա լվացքի փոշու գնելու, նա ուղղակի կվաճառի փոշին, իսկ, եթե հաճախորդը ցանկանա տեղեկություն իմանալ հենց այդ լվացքի փոշու մասին, նա կսկսի պատմել, թե ինչքան այլ փոշու տարբերակներ կան նույն որակով: Ասել է թե՝ փոխարենը գովաբանի հաճախորդի որոշումը, փիլիսոփան կպատմի տարբերակների բազմազանության մասին:
Թարգմանեց Գեորգի Թևոսյանը
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_6815