Եթե դու ինձ օգնեիր…

Հավատավոր մարդն իր շրջապատում տեսնում էր անհավատ մարդկանց և տառապում էր,  որ նրանք իրենց հոգիները կործանում էին: Չկարողանալով տանել այդ ամենը՝  նա դարձավ ճգնակյաց: Տեղավորվեց քարայրում և սկսեց պաղատել Աստծոն.

-Տե՛ր, այնպես արա,  որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն:

Անցնում էին տարիներ, բայց նա Աստծոն իր աղոթքն էր ուղղում անհոգնել:

Հասավ աշխարհից հեռանալու ժամանակը:

Հավաքելով իր վերջին ուժերը՝  նա աղոթեց.

— Տե՛ր, այնպես արա,  որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն:

Եվ իր ներսից լսեց ձայն.

-Եթե դու Ինձ օգնեիր,  որ գոնե մի մարդ իր Սրտում տեսներ Ինձ…

Ասել է թե՝  «Հավատքն առանց գործերի մեռած է»:

Աղբյուրը՝   Амонашвили Ш.А. Вера и любовь. М., 2009.

Թարգմանությունը՝   Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  mskh-ից

Պատասխանել