-Ռեբե, ես չեմ հասկանում. գնում ես աղքատի մոտ, նա սիրալիր է, օգնում է ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ, նա ոչ ոքի չի տեսնում: Արդյո՞ք դրա պատճառը միայն փողն է:
-Նայիր պատուհանից դուրս: Ի՞նչ ես տեսնում:
-Մի կին երեխայի հետ, ով սայլակով շուկա է գնում:
-Լավ: Իսկ հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում:
-Ի՞նչ կարող եմ տեսնել, միայն ինքս ինձ:
-Տեսնում ես. համ պատուհանն է ապակուց, համ հայելին: Բավական է ավելացնել մի քիչ արծաթ և արդեն դու միայն քեզ ես տեսնում:
Թարգմանեց` Արտակ Նշանյանը
Աղբյուր` http://pritchi.ru/id_1046